Երկար տարիներ շարունակ ամերիկյան Whirlpool Corporation ընկերությունը տիեզերանավերի անձնակազմերին հատուկ տեխնոլոգիայով պատրաստված պաղպաղակ է մատակարարել: Պաղպաղակից հեռացրել են ամբողջ ջուրը, և այն սառը փոշու է վերածվել, գրում է kedem.ru-ն: Վերջերս այդ տեխնոլոգիան օգտագործվել է Astronaut Ice Cream պաղպաղակի արտադրության մեջ, և այժմ մենք բոլորս հնարավորություն ունենք համտեսել իսկական տիեզերական դեսերտը: Տիեզերական պաղպաղակը առանց սառնարանի կարելի է երեք տարի պահել, բավական է այն սառեցնել օգտագործելուց մի քանի ժամ առաջ: Astronaut Ice Cream-ը երեք տարբերակներով է թողարկվում՝ շոկոլադ, վանիլին և ելակ: Մեկ բրիկետի արժեքը 4,99 դոլար է:









































