Saturday, 20 04 2024
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞

Թուրքմենստանում ռազմամթերքի պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 1382-ի

Хроника Туркменистана իրավապաշտպան կայքը հայտնում է, որ Աբադանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը կազմում է 1382 մարդ: Հայտարարության տեքստից պարզ չէ, թե նրանցից քանիսն են մահացել: Կայքը հավաստի աղբյուրներից տեղեկություններ ունի, որ տուժածների մեկ երրորդը երեխաներ են:

Աբադանի ռազմական պահեստները, որոնք Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադից գտնվում են 20 կիլոմետր հեռավորության վրա, բռնկվել են հուլիսի 7-ին: Այնտեղ գտնվող ռազմամթերքը պայթել և ցրվել է հեռավոր վայրերում մինչև հուլիսի 8-ը: Իշխանությունները սկզբնապես հերքել են այն լուրը, որ պայթել է ռազմամթերքը: Հուլիսի 10-ին նրանք հաստատել են, որ այնտեղ այրվել է ռազմամթերքի պահեստը, որի հետևանքով 15 մարդ է զոհվել:

Хроника-ի տվյալներով, Գյունեշ գյուղում, որն ամենամոտն է պահեստներին, հիմնահատակ ավերվել է 127 բնակելի տուն:

Իրավապաշտպանները որոշ տեղեկություններ են հայտնում պայթյունի մասին: «Հրթիռներն ընկել են հիվանդանոցի, ինչպես նաև ծննդատան վրա: Զոհվել է առնվազն 30 մարդ, որոնց թվում նաև նորածիններ»,- փոխանցում է կայքը: Բացի այդ, հրթիռն ընկել է երեխաների 30 հոգանոց խմբի վրա, որոնք այդ պահին համակարգչային գրագիտության դասընթացների էին գնում: «Ոչ մեկի դիակն անգամ չի մնացել, մնացել են նրանց մարմինների կտորները», – հայտնում է «Хроника»-ն՝ հղում կատարելով ականատեսների վկայություններին:

Իրավապաշտպանները պնդում են, որ երկրորդ օրն է Գյունեշում և Աբադանում աշխատում են ռուսական ԱԻՆ մասնագետները: Նրանց տվյալներով, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը դեմ է եղել նրանց այցին, սակայն սեփական ուժերով նրանք ի վիճակի չեն եղել հաղթահարել աղետի հետևանքները: Հուլիսի 8-ին ԱԻՆ-ում ասել են, որ թուրքմենական կողմից օգնության խնդրանք չի եղել:

Хроника-ին (կայքը միակն է, որը տեղեկություններ է հայտնում Աբադանի դեպքերից) պաշտպանության նախարարությունում ասել են, որ պայթյունները տեղի են ունեցել տեխնիկական անվտանգության կանոնների խախտման և անփույթ վերաբերմունքի հետևանքով: Նախագահ Բերդիմուհամեդովն արդեն գործից հեռացրել է պաշտպանության փոխնախարարին և աստիճանազրկել նախարարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում