Կոլումբիացի գեղեցկուհի Շակիրան իր երկրպագուների հետ կիսվել է գեղեցկության և փայլող մաշկի գաղտնիքներով, ամերիկյան հրատակչություններից մեկին մեջբերելով՝ գրում է viva.ua-ն:
«Ես վիտամին С-ով շիճուկ եմ օգտագործում, որն իրականում հրաշքներ է գործում, հատկապես, երբ մաշկը ջրազրկված է: Եթե ես ավելի շատ եմ չորություն զգում, շիճուկի մեջ վիտամին Е եմ ավելացնում: Ամեն օր քնից առաջ հարկավոր է լվանալ ամբողջ կոսմետիկան, եթե նույնիսկ շատ եք հոգնել:
Սովորաբար ես շրթներկի հանգիստ բնական երանգներ եմ նախընտրում, իսկ աչքերս վառ գույներով եմ ընդգծում: Ինձ թվում է, ինչքան քիչ կոսմետիկա եմ օգտագործում, այնքան լավ տեսք եմ ունենում: Երբեմն նայում եմ իմ հին լուսանկարներն ու չեմ հասկանում, թե ինչու եմ այդքան վառ դիմահարդարում արել»:
«Իսկ ամենակարևորը արևապաշտպան քսուքն է և ժպիտը: Անկեղծ ժպիտը կարող է դառնալ լավագույն դիմահարդարումը: Ես հետևում եմ ատամներիս և շատ լուրջ եմ վերաբերվում ժպիտիս: Դա իմ կյանքի փիլիսոփայությունն է: Բնույթով այնպիսի մարդ եմ, ով միշտ ժպտում է»:












































