Արթուր Ալեքսանյանը նվաճել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր:
98 կգ քաշային հայ ըմբիշը կիսաեզրափակիչում վստահ հաղթանակ է տարել նորվեգացի Մարտին Նիլսենի նկատմամբ։ Ոսկե մեդալի համար Ալեքսանյանը կպայքարի թուրք Չենկ Իլդեմի հետ։
Հիշեցնենք` Եվրոպայի կրկնակի չեմպիոնը առավելության է հասել ուկրաինացի Վլադիմիր Վասիլևի, խորվաթ Սինիշա Հոգանիչի և գերմանացի Ֆելիքս Ռադինգերի նկատմամբ։









































