Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մտադիր է անձամբ հանդիպել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի հետ: Զրույցի ընթացքում Բարտոմեուն կքննարկի ՖԻՖԱ-ի վերջին որոշումը` կատալոնական ակումբի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին:
Հիշեցնենք` «Բարսելոնա»-ին արգելվել է տրանսֆերային գործարքներ կատարել մինչև 2015 թվականը: Առաջիկա 10 օրերի ընթացքում կատալոնացիները պաշտոնապես կբողոքարկեն ՖԻՖԱ-ի որոշումը:
Ներկայումս ակումբն իր աշխատանքների մեջ է ներգրավել իրավաբանների, ովքեր մարզական օրենսդրության ոլորտում աշխատանքի փորձ ունեն:









































