Բուենոս Այրեսում Կոլումբոսի հուշարձանը ապամոնտաժելու ժամանակ հիմքի մեջ հայտնաբերվել է ժամանակի 100-ամյա պատիճ: Մասնագետների խոսքով՝ այն տեղադրված է եղել մոտ 100 տարի առաջ՝ 1921-ին, երբ հուշարձանը դրվել է կառավարական Կասա Ռոսադա նստավայրի դիմաց գտնվող հրապարակում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Պատիճում հայտնաբերվել են դրամներ, ապրանքանիշներ, գրքեր ու անցած դարասկզբի այլ առարկաներ: Դրանց թվում՝ արգենտինական ու իտալական թերթեր, որոնք նկարագրում են հուշարձանի վրա կատարված աշխատանքը:
Հայտնաբերվել էին նաև նեգատիվ ժապավեններ, որոնց վրա պատկերված է եղել հուշարձանի տեղադրման պրոցեսը:
Հայտնաբերված առարկաները ժամանակավոր կցուցադրվեն՝ մինչև հետագայում որոշվի դրանց գտնվելու մշտական վայրը:
Կոլումբոսի արձանը , որի հեղինակը քանդակագործ Առնալդո Ձոկին է, Արգենտինայի կառավարությանը նվիրել էր իտալական համայնքը հարավամերիկյան այդ պետության պետականության 100-ամյակի առիթով:










































