Ռիո դե Ժանեյրոյում օլիմպիական կառույցների շինարարությանը ներգրավված ավելի քան 2.000 աշխատակիցներ երկօրյա գործադուլ են արել՝ հայտնում է Associated Press-ը: Գործադուլը հանգեցրել է օլիմպիական պարկի շինարարության զգալի դանդաղելուն, որտեղ պետք է անցկացվի ամառային Օլիմպիադա-2016-ի մեծ մասը:
Օլիմպիական համալիրի շինարարության պատասխանատու Rio Mais կոնսորցիումի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունն առայժմ ստույգ չգիտի, թե երբ կվերսկսվեն շինարարական աշխատանքները: Նա նշել է, որ Rio Mais-ը չի կարծում, թե գործադուլը կհանգեցնի աշխատանքի լուրջ ձախողման և չի անդրադառնա կառույցները ժամանակին շահագործման հանձնելու վրա:
Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիադա-2016-ի պատրաստություններն ուղեկցվում են շատ կառույցների շինարարության ուշացումով. գոլֆի օլիմպիական դաշտի կառուցման աշխատանքներն ամբողջովին ընդհատվել են, իսկ քաղաքի հյուսիսում օլիմպիական համալիրի շինարարությունը դեռ չի սկսվել:









































