Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ սկսվում է Արմեն Շահինյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 42-ամյա Արմեն Շահինյանը ներկայացել է որպես ՊՆ ռազմական ոստիկանության ծառայող և, չարաշահելով Երևանի բնակիչ Ա. Թ.-ի վստահությունը, դիմելով խաբեության, թե համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել նրա որդուն պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու հարցը, դրդել է իրեն տալ 3500 դոլար:
2013 թվականի մայիսի 5-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Արմեն Շահինյանը Ա. Թ.-ից ստացել է 3500 դոլար և, համաձայն առաջադրված մեղադրանքի, ցանկացել է այդ գումարը տնօրինել անձնական կարիքների համար:
Նախաքննական մարմինը Արմեն Շահինյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-34-312 հոդվածի 2-րդ մասով:









































