Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը վստահ է, որ թիմը կնվաճի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիրը:
Հիշեցնենք` մրցաշարի քառորդ եզրափակչի շրջանակներում Պեպ Գվարդիոլայի սաները1:1 հաշվով ավարտեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ առաջին` արտագնա հանդիպումը:
««Բավարիա»-ն Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի: Առաջին հանդիպմանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բավականին հաջող խաղաց: Կարծում եմ, որ նրանք նույն խաղը կցուցադրեն նաև Մյունխենում: Իսկ «Բավարիա»-ն պետք է ավելի համառ գործի: Վստահ եմ, որ այդպես էլ կլինի: «Բավարիա»-ն կհաղթի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին»,- ասել է Բեկենբաուերը:






































