Միսիսիպի նահանգն առաջինն է ԱՄՆ-ում, որտեղ ընդունվել է հավատացյալների իրավունքների պաշտպանության մասին օրենք: Քննադատներն անմիջապես հայտարարել են, որ այն համարում են խտրական և կվիճարկեն դատարանի միջոցով՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Օրենքի պաշտոնական անունն է՝ «Ակտ կրոնական ազատության վերականգնման մասին»: Այն անհատ ձեռներեցներին և ընկերություններին հնարավորություն է տալիս հրաժարվել պատվերների կատարումից (այդ թվում՝ հաճախորդներին սպասարկել), եթե դրանք հակասում են իրենց կրոնական համոզմունքներին: Բացի դրանից՝ ըստ օրենքի՝ նահանգի զինանշանը պետք է համալրվի «Ապավինենք Աստծուն» խոսքերով:
Օրենքն ընդունվել է պահպանողական հանրապետականների ջանքերով: Օրենքն իր ստորագրությամբ հաստատել է հանրապետական նահանգապետ Ֆիլ Բրայանթը:
Լիբերալներն օրենքին բացասաբար են արձագանքել: Առաջինը բողոքել են սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները: Նրանք մտավախություն ունեն, որ հատկապես ոչ կրոնական պատճառներով կհրաժարվեն սպասարկել ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց:









































