Ուժգին երկրաշարժից հետո իշխանությունների կողմից օգնության բացակայությունից վրդովված Չիլիի Իկիկե նահանգի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ հայտնում է La Segunda պարբերականը:
Ակցիայի մասնակիցները բնակավայրի փողոցներում կառուցված բարիկադները հրկիզել են՝ այդ կերպ ուշադրություն պահանջելով կենտրոնական իշխանություններից: Մի քանի տասնյակ ցուցարարներ առաջին հերթին տաք ծածկոցներ են պահանջում:
Չիլիի հյուսիսային Իկիկե նահանգը լրջորեն տուժել է չորեքշաբթի տեղի ունեցած 8.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից: Այնտեղ դադարեցվել են ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Խանութներում հացի ու ջրի գինը կրկնակի աճել է: Ավելի վաղ Տարապակա տարածաշրջանի (որի կազմի մեջ է մտնում Իկիկեն) դատախազ Մանուել Գերան հայտարարել էր, որ սպեկուլյանտները կձերբակալվեն:
Սեյսմոլոգիական ակտիվությունն այդ տարածաշրջանում շարունակում է բարձր մնալ:











































