Երգչուհի Վերա Բրեժնևան սոցցանում առանձին էջ կբացի, որտեղ իր երկրպագուների հետ կկիսվի երիտասարդության և գեղեցկության՝ իրեն հայտնի գաղտնիքներով, գրում է storystar.ru-ն:
Վերա Բրեժնևան որոշել է ուրախացնել իր երկրպագուներին և Instagram-ում իր բլոգն է բացել, որտեղ մանրամասն պատմում է գեղեցկության և երիտասարդության՝ իրեն հայտնի գաղտնիքների մասին: Շատերի համար Վերան օրինակ է ծառայում, այդ պատճառով էլ նրա խորհուրդները հատկապես արժեքավոր են:
Բրեժնևայի կարևոր խորհուրդներից մեկը լավ քունն է: «Քունն է գեղեցկության և առողջության գրավականը: Հարկավոր է թուլանալ և մահճակալում գործերի մասին չմտածել, քնելուց առաջ ոչինչ չուտել, շատ հեղուկներ չխմել»,- խորհուրդ է տալիս երգչուհին:
Դրանից բացի, Բրեժնևան խորհուրդ է տալիս յուրաքանչյուր օրը սկսել ժպիտով, մեկ բաժակ ջրով և լիցքային վարժություններով:












































