Կաթնամթերք արտադրող Fonterra ընկերությունը սննդամթերքի արտադրության անվտանգության չորս կանոններ խախտելու պատճառով տուգանվել է 257 հազար դոլարով, հաղորդում է BBC-ն:
Անցած տարի ընկերության սխալ գործունեության պատճառով ամբողջ աշխարհից հետ են կանչվել ընկերության արտադրած կաթնամթերքը, իսկ որոշ երկրներ դադարել են Նոր Զելանդիայից կաթնամթերք ներկրել: Սակայն այդ սննդամթերքի հետագա զննությունները ցույց են տվել, որ դրանք բոտուլիզմի բակտերիաներ չեն պարունակում:











































