Wednesday, 08 05 2024
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը

Ժամանակին Անդրանիկ Միրզոյանը ինձ սպառնացել է՝ նայի վերջդ վատ չլինի. Սեդա Սաֆարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավապաշտպան Սեդա Սաֆարյանը:

– Հատուկ Քննչական ծառայության հրապարակման համաձայն՝ նախնական վարկածով Հայկ Հարությունյանի մահն ինքնասպանություն է, բայց շատ է շրջանառվում նաև սպանության վարկածը. ինչո՞ւ:

– Որքան հասկացա՝ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության դրդելու հոդվածով: Ես, իհարկե, չգիտեմ, թե քննչական մարմինների տրամադրության տակ ինչ տեղեկություններ կան, որ նախնական հարուցումը փաստի առթիվ այս ձևակերպմամբ է ներկայացվում հանրությանը, սակայն մոտավոր իմ դիտարկումներն ունեմ այս մահվան գնահատկանների հետ կապված: Գիտեմ, թե 2008թ. ինչքան մեծ դեր է ունեցել Հայկ Հարությունյանը ոստիկանության համակարգը Մարտի 1-ի իրադարձությունների մեջ ներքաշելու առումով, գիտեմ նաև, որ Մարտի 1-ին ոստիկանությունն իր գործով չի զբաղվել, ինչպես և զինվորականները: Հասարակական կարգի պաշտպանության մասին խոսք լինել չի կարող, երբ որ դու մնացյալի հետ մտնում ես մի դաշտ, որտեղ ո՛չ հանրահավաք կա, ո՛չ հանրահավաքի մասնակից, խոսքը երեկոյան դեպքերի մասին է, և այնտեղ քո անելիքը պարզ չէ. դուք այնտեղ ի՞նչ էիք անում, եթե այնտեղ հարյուր մարդ էլ չկար, իսկ դուք հազարներով հավաքվել էիք՝ զինված, ի՞նչ հասարակական կարգի պահպանության մասին կարող էր խոսք լինել:

– Ձեր ասածը վերաբերում է նաև վաղ առավոտյան դեպքերի՞ն:

– Վաղ առավոտյան դեպքերն ընդհանրապես կատաստրոֆա էին:

– Ոստիկանությունը խուզարկության իրավունք չունե՞ր, որովհետև ասում են, որ տվյալներ էին տրամադրվել…

– Այդպիսի տվյալներ չեն տրամադրվել: Ես ոստիկանությանը դատի եմ տվել հենց  2008թ. ապրիլ-մայիսին, ոստիկանության գործողությունների համաչափությունը գնահատելու համար, հունիսին որոշում է ծնվել, և այդ ժամանակ ոստիկանության, այսինքն՝ Հայկ Հարությունյանի ներկայացուցիչը դատարան որևէ փաստաթուղթ չի բերել, որը կվկայեր, որ նրանք ունեցել են փաստական հիմք՝ նման գործողության գնալու համար: Եվ սույն քրեական գործի քննության ընթացքում արդեն 2018թ., երբ որ ՀՔԾ-ն քննություն է իրականացրել իմ ներկայացրած այս փաստարկների կապակցությամբ, պարզվել է, որ հունիսից սկսած՝ արդեն մտածել են ոստիկանության համար համապատասխան փաստաթղթեր կազմելու մասին, և կեղծվել են ոստիկանության աշխատողների մի շարք զեկուցագրեր, ովքեր հետին թվով այդպիսի տեղեկություններ են տրամադրել: Դա երևում է գործի նյութերից, և այդ մասին հավաստում են ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, և անգամ այն անձինք, ովքեր զեկուցագրեր են գրել, հայտնել են, թե ոստիկանության պաշտոնյաներից ովքեր են զբաղվել այդ գործով: Շրջանառվում էր ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի անունը:

– Հայկ Հարությունյանին ճանաչողներն ասում են, որ նա բարձր կամային հատկանիշներով օժտված անձնավորություն էր, և շատ քիչ հավանական են համարում ինքնասպանությունը:

– Երբ փորձում ենք հասկանալ՝ ինչու հենց այս պահին, մտածելու հարցեր են առաջանում: Երբ իրավիճակի վերլուծություն ենք անում, թե ինչ է կատարվում, ասենք, դատարանում, դատարանից դուրս, ինչպիսի ճնշումներ են իրականացվում հեռացող ուժերի կողմից, հասկանում ենք, որ իրենց պատասխանատվության պահը վրա է հասել, բայց դեռ իրենք պատրաստ չեն պատասխանատվություն կրելու, սա իրենց համար շոկային վիճակ է, իրենք իրենց այս տարիքում բանտում չեն պատկերացրել: Հայկ Հարությունյանին որոշ չափով ճանաչում եմ, և ես էլ եմ կարծում, որ նա թույլ մարդ չէր… Հաստատված համոզմունք չունեմ, որ նա ինքնասպանություն է գործել, որովհետև եթե դա ուղիղ կապ ուներ Մարտի 1-ի հետ, և եթե նա ինքնասպանություն գործելու մտադրություն ուներ, ապա կարող էր այդ քայլին գնալ դեռ 2018թ. հունիսից:

– Մանավանդ որ՝ այս զարգացումների մեջ նրա անունը շատ քիչ էր շոշափվում:

– Շատ քիչ չէր շոշափվում, նա էլ առանցքային դեր է ունեցել, Հայկ Հարությունյանը ևս ունի իր սխալները, բայց չեմ կարծում, որ կատարվածի համար այնպիսի պատիժներ կսահմանվեին, որը մտավախություն կառաջացներ և կդրդեր ինքնասպանության: Չեմ բացառում ինքնասպանության վարկածը, սակայն չեմ էլ կարող հաստատել, որովհետև նաև իրեն շատ մոտ մարդիկ, որոնց հետ այս օրերին առիթ եմ ունեցել քննարկելու այս հարցը, բացարձակապես չեն ընդունում ինքնասպանության վարկածը, մինչև վերջին շրջանը նրա հետ առնչվող մարդկանցից որևէ մեկը չի ասել, որ նա այնպիսի հոգեվիճակում էր, որն այսպիսի հանգուցալուծում կստանար: Նախաքննական մարմինը պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենա: Նրա վերջին մեկ ամսվա շարժը պետք է քննության առարկա դառնա: Հայկ Հարությունյանի համար շատ դժվար էր գալ և դատարանում հարցաքննվել: Շատ հարցերի կարող էր պատասխանել Հայկ Հարությունյանը, և դա պետք է աներ գլխավոր ամբաստանյալ Ռ. Քոչարյանի ներկայությամբ:

– Նաև գլխավոր դատախազը խոսեց այդ մասին, նա գտնում է, որ մեղադրող կողմը զրկվեց շատ կարևոր վկաներից մեկից:

– Ինչ ցուցմունք տվել էր, դրա սահմաններում էլ նա հանդես կգար դատարանում, ուրիշ խնդիր է, որ հարցադրումների ներքո չէր կարող պնդել նախկին ցուցմունքների փաստարկները: Նրա ստորադասներն էլ են ցուցմունքներ տվել, 6-7 վարչություն է եղել, բոլորի պետերը ցուցմունքներ են տվել, գիշերով մարդ է կալանավորվել, այդ մարդը ցուցմունքներ է տվել, առերես մեղադրանքներ են հնչել ոստիկանության գործողությունների վերաբերյալ: Այնպես չէ, որ ամեն ինչ կախված էր Հարությունյանից: Փաստահավաք խմբով 2-3 անգամ պատրաստվել ենք նրա հետ հարցաքննություն իրականացնել, սակայն անհասկանալի պատճառով չի եկել: Բայց հանձնաժողովին որոշակի տեղեկություններ տրամադրել է, ցուցմունք տվել է Բաղրամյան 26-ում տեղակայված շտաբի մասին, հաստատել է այդ փաստը: Բայց նրա բացակայությունը շրջադարձային չի կարող լինել Մարտի 1-ի գործում: Հ. Հարությունյանն իր ցուցմունքներում հաստատում է Ռ. Քոչարյանի պաշտոնական վարկածը… Կարծում եմ՝ վկաների անվտանգությունը ապահովելու անհրաժեշտություն կա…

– Մարտի 1-ի գործով անցնո՞ւմ է նախկին գլխավոր դատախազը:

– Նախկին գլխավոր դատախազի անունն ամեն օր շրջանառվում է, նա իշխանության հենասյունն է եղել, որը բացի իրավաբանությունից, զբաղվել է ամեն ինչով և համակարգում ձևավորված շատ արատավոր երևույթների համար «պարտական ենք» Աղվան Հովսեփյանին, 2008-ին նա զբաղված էր քաղբանտարկյալներին հալածելով: Ես ինքս հարցաքննվել եմ «Ժառանգության» պատգամավորների հետ, և այդ հարցաքննությունը եղել է ճնշումներով, ռեպրեսիվ իրավիճակ էր… Ս. Սարգսյանի օրոք անպատժելիներն ավելի անպատժելի դարձան, թևավորվեցին…  Այ հիմա քննչական խմբի ղեկավար Անդրանիկ Միրզոյանին հարցաքննել են, ընդմիջումներով է հարցաքննությունը տեղի ունեցել, հավանաբար լավ հոգեվիճակում չի եղել, բայց թող հիշի, թե 2008-ին ինչքան վատ պահվածք է ունեցել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ, երբ կարող էր բարեկիրթ հարցաքննել, ոչ թե քաղաքական հարցեր տալ, հետո էլ փաստաբանների միջոցով սպառնար ինձ՝ ասելով՝ քաղաքական հարցերով ես զբաղվում, նայի վերջդ վատ չլինի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում