2014 թ. ապրիլի 4-ին ավստրալացի դերասան Հիթ Լեջերը կդառնար 35 տարեկան: Լեջերը իր առաջին հաջողությանը հասել է 2000 թ.՝ «Հայրենասերը» ֆիլմից հետո: Նրա մասնակցությամբ ֆիլմերի թվում են՝ «Չորս գրիչներ», «Դոգթաունի արքաները», «Գրիմ եղբայրները», «Սապատավոր լեռը», «Քենդի», «Ես այնտեղ չեմ» և «Մռայլ ասպետը» ֆիլմերը, որտեղ խաղացած դերի համար հետմահու արժանացել է «Օսկարի»:
2008 թ. հունվարի 22-ին դերասանին Մանհեթենի իր բնակարանում գտել են մահացած: Հետաքննությունը պարզել է, որ նա թունավորման հետևանքով է մահացել:







































