Հարսանիքից առաջ Քեյթ Միդթոնը, ինչպես շատ հայտնիներ, որոշել է դիմել պրոֆեսիոնալ դիետոլոգի՝ Պիեռ Դյուկանի օգնությանը և նրա մշակած սնվելու համակարգի շնորհիվ հիանալի արդյունքների է հասել, բրիտանական ԶԼՄ-ներին մեջբերելով՝ փոխանցում է viva.ua-ն: ԶԼՄ-ների տվյալներով՝ դքսուհին այժմ էլ է հետևում սպիտակուցային դիետային:
Քեյթի դիետան հիմնված է սննդի մեջ ածխաջրածինների քանակի նվազեցման վրա: Դյուկանի դիետան սնվելու ժամանակավոր համակարգ չէ, այլ կարող է դառնալ ապրելակերպ: Թույլատրված սննդամթերքների քանակը հնարավորություն է տալիս քաղցի զգացողություն չունենալ և օրգանիզմը մաքրել վնասակար նյութերից:
Դյուկանը խորհուրդ է տալիս օրական 1,5 լիտր չգազավորված հանքային ջուր խմել, վարսակի փաթլիներ օգտագործել և հնարավորիս շատ մնալ մաքուր օդում:








































