Սեպտեմբերի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն և տոնական համերգ՝ ՀՀ վաստակավոր կոլեկտիվ պարի պետական անսամբլի մասնակցությամբ։
Համերգին ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, շուրջ չորս տասնյակ երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի այլ անդամներ, հոգևոր հայրեր, հայ և վրացի հասարակական-քաղաքական ու մշակութային գործիչներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
Բացման իր խոսքում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը անդրադարձել է օրվա խորհրդին և հայ ժողովրդի դարավոր պատմության համատեքստում դրա նշանակությանը։
Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին իր ելույթում, շնորհավորելով բարեկամ հայ ժողովրդին, մաղթել է բարգավաճում և նորանոր հաջողություններ։ Փոխվարչապետը նույնպես խոսել է հայ և վրացի ժողովուրդների դարերի խորքից եկող հարաբերությունների և ընդհանրությունների մասին։
Լեփ-լեցուն դահլիճը մեծ ոգևորություն է ապրել Հայաստանի պարի պետական անսմաբլի անզուգական կատարումներից, որի վառ ապացույցը չդադարող ծափողջույններին էին ողջ համերգի ընթացքում։
https://www.facebook.com/ArmEmbGeorgia/posts/1486202088189062










































