Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտնել է, որ խոշոր մրցաշարերում թիմի ունեցած հաջողությունները պետք է գնահատվի և թիմի ֆուտբոլիստներից մեկը պետք է «Ոսկե գնդակ» ստանա:
«Պետք է հարգել հարձակման գծի լավագույն ֆուտբոլիստներին: Բայց երբ թիմն այնպիսի հաղթանակներ է ունենում, ինչպիսիք ունեցել Իսպանիայի ընտրանին, որը երկու անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել, ինչպես նաև նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, կարծում եմ, դա պետք է նկատվի անհատական պարգևներով:
Չեմ ցանկանում անուններ հրապարակել, բայց կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի «Ոսկե գնդակ»-ը նվաճի իսպանացի ֆուտբոլիստ: Այժմ շատ են հզոր հավաքականները, որոնք նույնպես ցանկանում են աշխարհի չեմպիոն դառնալ»,- ասել է Դել Բոսկեն:








































