Անգլիայի Քեմբրիջշիր կոմսության Իլի քաղաքի գլխավոր տաճարում տեղի է ունեցել Գարֆիլդ անունով կատվի հոգեհանգստի արարողությունը, հաղորդում է Daily Mirror-ը:
Գարֆիլդը բնակվում էր տեղի սուպերմարկետում: Օրվա մեծ մասը նա պառկում էր մուտքի մոտ գտնվող բազմոցին և գնորդներին թույլ էր տալիս շոյել իրեն: Կատուն հայտնի էր քաղաում և դրա սահմաններից դուրս: Գարֆիլդի ֆեյսբուքյան էջն ավելի քան յոթ հազար հետևորդներ ուներ ամբողջ աշխարհից:
Հուլիսին կատուն մեքենայի տակ է ընկել խանութի դիմացի կայանատեղիում: Կենդանու մահից հետո քաղաքի գլխավոր տաճարում նրա պատվին ծառայություն է մատուցվել, որին մասնակցել են մոտ 450 կենդանասերներ: Կատուներից և շներից բացի, Գարֆիլդի հոգեհանգստին ներկա են եղել ծովախոզուկներ, կզաքիսներ, տարբեր թռչուններ և նույնիսկ մեկ ավանակ, իսկ հոգեհանգստի արարողության ժամանակ տաճարի քահանաներին է միացել Գոնզո անունով շունը:










































