Wednesday, 01 07 2026
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ

Վարչապետի հրաժարականը պայմանավորված էր գերազանցապես ներքաղաքական հաշվարկներով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը (Նյու Յորք)

-Պարոն Մարտիրոսյան. վարչապետի հրաժարականը որքանո՞վ էր ներքաղաքական և որքանո՞վ էր դրսի միջամտությամբ պայմանավորված:

-Ասել, որ Տիգրան Սարգսյանին Մոսկվան ընդունում էր՝ դժվար է: Սակայն Հայաստանում վարչապետը անգլիական թագուհի է, ֆունկցիոնալ առումով անգամ ավելի քիչ, հետևաբար, կարծում եմ, Մոսկվայի համար դա մանր խնդիր է, որով նա հատուկ չէր զբաղվի: Իմ խորին համոզմամբ՝ Սարգսյանի հրաժարականը պայմանավորված էր գերազանցապես ներքաղաքական հաշվարկներով: Ընդգծեմ՝ հաշվարկներով և ոչ թե խնդիրներով:

Դրանով միանգամից մի քանի հարց լուծվեց. առաջին՝ ստեղծված ծանրագույն կացության համար գտնվեց հրաշալի քավության նոխազ: Մասնավորապես՝ իրականացվող տնտեսական քաղաքականության պատասխանատվությունը ստանձնելու համար ամենահարմար, սակայն դե ֆակտո ոչ պատասխանատու անձը ստանձնեց պատասխանատվություն, երկրորդ՝ ոչիշխանական և զարմանալիորեն «ոչիշխանական» հորջորջվող մի քանի ուժերի պոպուլիստական հռետորաբանությունը զսպվեց, երրորդ՝ դաշտը մաքրվեց գործող նախագահի լիազորությունները լրանալուց հետո՝ իշխանության ղեկը սեփական ձեռքում պահելուն ուղղված քայլերի ձեռնարկման համար: Հաջորդ վարչապետն այդ առումով առանցքային գործիք է լինելու: Ու թերևս հենց դա է այս հրաժարականի հիմնական պատճառը:

-Ինչո՞ւ հենց հիմա որոշվեց նման քայլ, արդյոք սա կարելի՞ է պայմանավորել «Հրաշալի քառյակի»՝ ամենօրյա հանրահավաքներ անելու հայտարարությամբ:

-Ո՛չ: «Հրաշալի քառյակն» իրենից որևէ ծանրակշիռ ուժ չի ներկայացնում, հետևաբար նրա գործադրած ճնշումն էլ չի կարող իրական ճնշում դիտարկվել: Չի բացառվում, որ այդ քառյակի աղմուկը հենց պայմանավորված էր և հարմարեցված այս քայլին: Վստահորեն պնդել դա չի կարելի, սակայն կրկնեմ՝ չի բացառվում:

-Անակնկա՞լ էր այս հրաժարականը, թե՞ ոչ:

-Կարծում եմ, որ անակնկալ էր նախ Տիգրան Սարգսյանի համար: Խիստ տարօրինակ է հատկապես այն հանգամանքը, որ նման կարևորագույն իրադարձության մասին առաջինը հայտարարում է կուսակցության խոսնակը: Հրաժարական տվողը կուսակցապետը չէր, այլ՝ կառավարության ղեկավարը, և միջազգային պրակտիկայում, գոնե՝ արդի Արևմուտքում, ես չեմ հիշում որևէ դեպք, երբ կառավարության ղեկավարը այսքան լուռ հրաժարական տա: Իմ կարծիքով՝ խիստ ամոթալի է նախևառաջ կուսակցության համար, որ կուսակցության երիտասարդ խոսնակն է հայտարարում նախարարների խորհրդի նախագահի՝ թեկուզև կուսակցական ղեկավարի հրաժարականի մասին:

-Ինչպիսի՞ փոփոխություններ եք ակնկալում: Տեսնո՞ւմ եք արդյոք ստեղծված իրավիճակի լավացում:

-Ոչ: Տեսնում եմ վատացում: Ելնելով այն կադրային քաղաքականությունից, որ վարվում է՝ միշտ հաջորդն առավել վատն է լինում, քան նախորդն էր: Եթե նորմալ թեկնածու նշանակվի, իսկ այդպիսի մեկ կամ երկու անուն է միայն ինձ հայտնի, ապա հաճելիորեն կզարմանամ: Թեև, կրկնեմ. կառավարության ղեկավարը Հայաստանում որևէ իրական լծակի չի տիրապետում և իրականում չի կարող որևէ ձախողման համար պատասխանատվություն կրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում