Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ՀՀԿ-ն կարող է «շռայլություն» թույլ տալ և ՀՀ վարչապետ նշանակվի ոչ ՀՀԿ-ական թեկնածու: Ոչ ՀՀԿ-ական թեկնածուների շարքում մամուլում շրջանառվում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անունը:
Ինչպես հայտնի է՝ նա ընդունելի կերպար է թե՛ հասարակության, թե՛ քաղաքական որոշ ուժերի համար և կարող է անգամ կոմպրոմիսային թեկնածու համարվել:
Վարչապետ դառնալու առթիվ Ռալֆ Յիրիկյանի տեսակետն իմանալու համար «Առաջին լրատվական»-ը դիմեց Յիրիկյանի մամուլի խոսնակ Վահե Իսահակյանին:
«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- մեր հարցին ի պատասխան հայտարարեց Իսահակյանը:







































