Ղրիմի Հանրապետության պետական խորհուրդն այսօրվա նիստում Ղրիմի բանկի ստեղծման մասին որոշում է ընդունել: Որոշումն ընդունվել է միաձայն, հայտնում է gazeta.ru-ն:
«Ղրիմի բանկ ստեղծել: Սահմանել, որ Ղրիմի Բանկն իր գործունեությունն իրականացնում է 2014-ի մարտի 17-ից՝ Ղրիմի բանկի մասին ժամանակավոր դիրքորոշմամբ նախատեսված հիմքվ ու կարգով»,- ասված է փաստաթղթում:
Բանկի ներկայացուցիչը Նիկոլայ Բարիլյուկն է, գլխավոր հաշվապահ է նշանակվել Ելենա Դենիսենկոն:







































