«Կային խնդիրներ, և ներքաղաքական գործընթացներով չէր պայմանավորված, այլ կուսակցական»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետի հրաժարականի կապակցությամբ այսօր ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ կային բազմաթիվ հարցեր և ինքը չէ, որ պետք է ասի այդ մասին, առավել ևս, որ տեղեկացված չէ, թե կոնկրետ որ խնդիրների պատճառով է Տիգրան Սարգսյանը հրաժարական տվել:
Հարցին, թե արդյոք հրաժարականը կապվա՞ծ էր ոչիշխանական 4 ուժերի միավորման և նրանց կողմից կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացի հետ, Վ. Այվազյանը պատասխանեց, թե հրաժարականն ու անվստահության գործընթացը լրիվ տարբեր բաներ են:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի











































