Monday, 06 07 2026
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ

Ինֆորմացիոն ու կառավարման դաշտում շունը տիրոջը չի ճանաչում, վտանգավոր իրավիճակ է

«Մինչ այս մեր պետական ապարատը ամեն կերպ ցույց էր տալիս, որ իրենք շատ լավ համագործակցում են ԱԱԾ-ի և ոստիկանության հետ, և մեկ էլ հանկարծ լինում է այսպիսի իրավիճակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Արեգ Թադևոսյանը՝ հավելելով, որ ինքը չգիտի, թե «ով ում թանին է թթու ասել»:

Մեր զրուցակցի խոսքով՝ ինքը մարդկայնորեն հասկանում է ԱԱԾ արդեն նախկին պետին, որ չէր կարողանում այս «խառը-խշտիկ» պայմաններում աշխատել. «Երբ այսօր մի բան է հայտարարվում և պնդվում, վաղը՝ մեկ ուրիշ բան, մի կես ժամ հետո կարող է լրիվ այլ բան լինի, նման պայմաններում չես կարող քո ամբողջ կառույցի աշխատակիցներին ասել՝ տրամաբանությունը փոխվեց, հիմա բոլորս գնում ենք այս ուղղությամբ: Եվ հնարավոր է մարդը հասկանա, որ իր մենեջերական հնարավորություններն այլևս չեն հերիքում, և ինքը չի կարող այդպես աշխատել»:

Արեգ Թադևոսյանի խոսքով՝ մեր կառավարման և ինֆորմացիոն դաշտը վերածվել է այնպիսի թնջուկի, որ «շունը տիրոջը չի ճանաչում». «Նորմալ չի, որ երկրի ղեկավարը իր բանալի կառույցներից մեկի ղեկավարին ասում է՝ գնա ֆուտբոլով զբաղվիր: Նման բան կարող էր ասել մի շատ դեղին լրատվամիջոցի ներկայացուցիչ»:

Նրա խոսքով՝ Փաշինյանի վերջին հայտարարությունը ևս շատ մերկապարանոց է և իրավիճակային. «Իշխանությունները չեն կարող լուրջ քայլերի գնալ, որովհետև դրա համար ժամանակ կար: Այժմ իրենք էլ են հայտարարում, որ պետք է աշխատեն ինչ-որ խաղի կանոնների պայմաններում: Այդ խաղի կանոնները կարող էին և պետք է խախտեին, երբ խառը և հեղափոխական իրավիճակ էր: Մենք հիմա մտել ենք երկարաժամկետ աննորմալ պրոցեսների մեջ: Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկը հիմա մագիա կանի մեր երկրում, և այդ արատավոր երևույթները կսկսեն թըփ-թըփ-թըփ՝ արագ վերանալ: Ես այն ժամանակ էլ էի ասում, որ այդ կախարդական փայտիկը միֆ է, հիմա էլ եմ ասում»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում