Պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն խոսեց Ռուսաստանի համար գլխավոր սպառնալիքի մասին: Այս մասին հաղորդում է «Московский Комсомолец»-ը։
Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգների՝ իր ուժի գերակայության հավատը և, դրանից ելնելով, ամերիկյան կողմի ոչ ռացիոնալ գաղափարներն իրագործելու փորձը Ռուսաստանի և այլ պետությունների համար գլխավոր սպառնալիքն է:
«Այս իրավիճակում ես հիմնական սպառնալիք եմ տեսնում ոչ միայն Ռուսաստանի համար», – ասաց Շոյգուն:
Միևնույն ժամանակ, քննարկելով աշխարհում տիրող իրավիճակը, նախարարը նշել է, որ լայնամասշտաբ պատերազմին Ռուսաստանի մասնակցության հարց ներկայումս չկա։
Շոյգուն ասաց, որ նման պատերազմի բոլոր ռիսկերն ու հետևանքները «ակնհայտ են բոլորի համար»: