Չինաստանի հարավային Գուանդունի ոստիկանությունը առևանգել է 4 կաթոլիկ եպիսկոպոսների, որոնք չեն ենթարկվում Չինաստանի իշխանություններին և ճանաչված են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի կողմից: Նրանցից երեքին առևանգել են հուլիսի 10-ին, իսկ Գուանչժոու արքեպիսկոպոսն անհետացել է դրանից մի քանի օր առաջ: Այս մասին հաղորդում է Asia News-ը:
Ինչպես հայտնի է, Չինաստանի իշխանությունները պաշտպանում են կաթոլիկների այսպես կոչված Հայրենասիրական ընկերացությունը, որն իրեն Վատիկանից անկախ է հայտարարել: Բոլոր նրանք (իսկ վերոնշյալ չորսը չէին ենթարկվում կենտրոնական իշխանություններին), ովքեր ճանաչում են Պապի գերիշխանությունը, լրջագույն խնդիրներ են ունենում պաշտոնական Պեկինի հետ:











































