Tuesday, 23 06 2026
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան

Նա եվրաինտեգրացիայի կողմնակիցն էր. ռուսական մամուլը՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին

Ռուսական մամուլը հիշեցնում է Տիգրան Սարգսյանի՝ եվրաինտեգրացիայի կողմնակիցը լինելու մասին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի փաստն ակտիվորեն լուսաբանում են նաև ռուսական հեղինակավոր լրատվամիջոցները: Ռուսական մամուլը զերծ չի մնում նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին պիտակավորելուց: Չէ՞ որ Տիգրան Սարգսյանն այն վարչապետն էր, որը մինչ ՄՄ-ին անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի որոշումը բացառում էր ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին, ինչը հարուցում էր ՌԴ իշխանական շրջանակների զայրույթը:

Մասնավորապես՝ նրա հայտնի դիտարկումներն այն մասին, թե Հայաստանը չունի մտադրություն և տեխնիկապես չի կարող միանալ Մաքսային միությանը, ռուսական դժգոհության վերջին նոտան էր: Ռուսաստանցի փորձագետները նույնիսկ չէին բացառում, որ Կրեմլը դեմ չի լինի, եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշի ազատել Տիգրան Սարգսյանին զբաղեցրած պաշտոնից:

Օրեր առաջ Բրյուսելում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հերթական անգամ առաջարկել էր ԵՄ ղեկավարներին Հայաստանի հետ ևս նախաստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը, ինչպես Ուկրաինայի դեպքում: Նույնիսկ օրերս Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, REX գործակալության ղեկավար, քաղաքագետ Մոդեստ Կոլերովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրել էր այս մասին, ապա տեսակետ հայտնել, թե վարչապետի ճակատագիրը կախված է միայն Սերժ Սարգսյանից և ոչ թե այլ պատճառներից ու միավորումներից, մանավանդ՝ ՀԱԿ-ԲՀԿ-ից:

Տիգրան Սարգսյանի հրաժարականին են անդրադարձել ռուսական «Ռեգնումը», «ԻՏԱՐ ՏԱՍՍ» հեղինակավոր լրատվական գործակալությունը, «Ազատություն» ռադիոկայականի ռուսական ծառայությունը, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքէջը, РБК գործակալությունը, Russia Today-ը, «ՐԻԱ-Նովոստի»-ն, «Լենտա» լրատվականը, «Դոժդ» հեռուստատեսային կայքէջը, Вестник Кавказа կայէջը, «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ամենահամարձակ անդրադարձն այս պահի դրությամբ ռուսական «Վեդոմոստի»-ինն է, որն իր ընթերցողին հիշեցրել է Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանն ու իրականացրած քաղաքականությունը՝ նրան որակելով, որպես եվրաինտեգրացիայի կողմնակից վարչապետ: «Վեդոմոստի»-ն նաև հիշեցրել է, որ վարչապետը մտադիր էր Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովի ընթացքում նախաստորագրել ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիրն ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը, որը ձախողվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերին Մոսկվա կատարած այցով, որի ընթացքում սեպտեմբերի 3-ին ՀՀ առաջնորդը հայտարարել է Ռուսաստանի կողմից ղեկավարվող Մաքսային միությանն ու ռուսական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու ցանկության մասին:

Ի դեպ, ՀՀ վարչապետի հրաժարականն են լուսաբանում նաև ադրբեջանական կայքէջերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում