«Մակդոնալդս» ձեռնարկության աշխատանքը Սիմֆերոպոլում, Սևաստոպոլում ու Յալթայում ժամանակավորապես դադարեցվել է, ասվում է ամերիկյան ֆաստֆուդի ուկրաինական ենթաբաժնի կայքում։
«Կապված արտադրական պատճառների հետ, անկախ «Մակդոնալդս»-ից, Սիմֆերոպոլում, Սևաստոպոլում ու Յալթայում տեղակայված ձեռնարկությունների գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, Մենք հույս ունենք, որ կարող ենք վերսկսել դրանց աշխատանքը, հենց որ այդպիսի հնարավորություն լինի»,- ասվում է հաղորդագրությունում։
Հայտնում է նաև, որ այդ ռեստորանների բոլոր աշխատակիցները կարող են Ուկրաինայում տեղափոխվել ցանկացած ուրիշ «Մակդոնալդս»՝ պահպանելով զբաղեցրած պաշտոնները, դրույքներն ու սակացուցակները, աշխատակիցների ու նրանց ընտանիքների՝ նոր բնակության վայր տեղափոխության վճարները, ինչպես նաև ընկերության հաշվին 3 ամսով բնակարանի ապահովումը:









































