Համացանցում հայտնվել են H&M շվեդական բրենդի համար պատրաստված Դևիդ Բեքհեմի լողազգեստների հավաքածուի գովազդային արշավի լուսանկարները, հաղորդում է spletnik.ru-ն:
38-ամյա նախկին ֆուտբոլիստը լողազդեստների մի քանի հավաքածու է թողարկել նույնիսկ տղաների համար:
Այժմ Բեքհեմը ցուցադրում է դաջվածքներով պատված անթերի մարմինը՝ հանդես գալով երեք տարբեր ոճերի լողազգեստներով: Դևիդի լողափնյա հավաքածուն խանութներում կհայտնվի այս տարվա մայիս ամսին:










































