ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հինգշաբթի հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական բանակցությունները կրիտիկական փուլում են գտնվում և կոչ է արել կողմերին ակտիվորեն աշխատել փոխհամաձայնություն ձեռք բերելու համար, հաղորդում է Agence France-Presse գործակալությունը:
Քերրիի կարծիքով՝ «տեսանկյունների մեծ տարանջատում կա, որը հարկավոր է մոտ ժամանակներում հաղթարահել»:
«Կարելի է օգնել, ստիպել, սակայն բանակցությունների մասնակիցները պետք է հիմնավոր որոշումները ինքնուրույն կայացնեն և համաձայնության գան: … Հին ասացվածք կա. կարելի է ձիուն ջրի մոտ տանել, սակայն ստիպել նրան ջուր խմել, չի կարելի: Խմելու ժամանակն է հասել, առաջնորդները պետք է որ հասկանային դա»,- հայտարարել է Քերին, ով Հյուսիսային Աֆրիկայում իր շրջագայության շրջանակներում գտնվում է Ալժիրում:
Պետքարտուղարը խոստացել է, որ բանակցող կողմերի հանդիպումը կշարունակվի ապրիլի 9-ին:











































