Իտալական Prada խումբը, որն արտադրում է լյուքս կարգի հագուստ և կոշիկ, նախատեսում է ընդլայնել իր բիզնեսը` տղամարդկանց համար ապրանքների արտադրության մեջ, տեղեկացնում է Reuters-ը։
101-ամյա պատմությամբ հպարտացող իտալական բրենդը հայտարարել է տղամարդկանց հագուստի վաճառքը 3-5 տարում մինչև 1.5 մլրդ եվրո (2.1 մլրդ դոլար) կրկնապատկելու և տղամարդկանց համար նախատեսված ավելի շատ խանություներ բացելու մտադրության մասին։










































