Sunday, 12 07 2026
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին

Արցախի պետնախարարն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ ԱՄՆ- ից ժամանած բարերարների

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ-ից ժամանած «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարների՝ կառույցի ԱՄՆ գործադիր տնօրեն Գրեգ Բոյրազյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համահայկական կառույցի կողմից ընթացիկ ու իրականացված աշխատանքների խորապատկերում քննարկվել են կառավարության ու «Հայաստան» հիմնադրամի համագործակցությանն ու Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր:

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է հիմնադրամի նվիրատուների՝ ի դեմս ԱՄՆ-ում ապրող բարերարների ակտիվ մասնակցությունը հայկական երկրորդ պետության զարգացման ծրագրերին, հատկապես, տնտեսական, սոցիալական ու ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ:

Իր խոսքում Գրիգորի Մարտիրոսյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր Ձեր այստեղ գտնվելը հարստացնում ու հիմնավորում է տարիների ձեր նվիրումը՝ ուղղված Արցախում բազմաթիվ խնդիրների լուծմանը: Բավարար է նշել միայն համահայկական կառույցի միջոցով ջրամատակարարման, ճանապարհների, բնակարանային, դպրոցական ու նախակրթական հաստատությունների շինարարության տարիների հետ աճող ծավալները: Հաճելի է և կարևոր, որ գտնվելով հայկական երկրորդ պետությունում՝ անձամբ գնահատում եք տարիների ձեռքբերումները: Արցախում ապրող հողագործից ու սահմանը պահող զինվորից Ձեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր, սակայն այդ հեռավորությունն ընդամենը տարածություն է, Դուք շարունակում ենք մնալ յուրաքանչյուրի կողքին»:

Հանդիպման ընթացքում պետական նախարարը հանգամանալից անդրադարձել է 5 տասնյակ բարերարներից կազմված պատվիրակության կողմից բարձրացած հարցերին, որոնք վերաբերում էին տնտեսության զարգացմանը, ներդրումային քաղաքականությանը, սոցիալական ծրագրերին, վերաբնակեցման քաղաքականությանն ու երկրի կենսագործունեությանն առնչվող տարբեր հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում