«Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը չէր տեսել էդպիսի անհրաժեշտություն, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այժմ տեսնում է այդ հիմքերը և խոսում այդ մասին»,- սեպտեմբերի 21-ին` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Լրագրողի հարցին` արդյոք այդ հիմքերից մեկը Ռոբերտ Քոչարյանի որոշո՞ւմն է եղել, թե՞ այլ հիմքեր կան, Արարատ Միրզոյանը ասաց, որ իր ելույթում հանգամանալից անդրադարձել է այդ հարցին: Մեկ այլ հարցի ի պատասխան` ակնկալո՞ւմ է արդյոք, որ դատավորների մեծ մասը կպաշտպանի ԱԺ-ի նախագիծը, ասաց.
«Կանխատեսում անել կդժվարանամ, բայց որպես ԱԺ նախագահ` ես անհրաժեշտ եմ համարել խոսել այդ մասին և, ըստ ամենայնի, «Իմ քայլը» խմբակցությունը անհրաժեշտ է համարել ներկայացնել այդ նախագիծը, տեսնենք, թե ինչպիսին կլինի դեպքերի հետագա ընթացքը»: