Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ուժերը վերականգնվում են: Այժմ նա կարողանում է ոչ միայն հոգ տանել որդու՝ Պլատոնի մասին, այլև պատրաստվում է նրա ծննդյան օրվան:
Ապրիլի 3-ի դրությամբ՝ Ժաննայի ինքնազգացողությունը լավացել է: Նա պատմել է բժիշկներին, որ զգում է, թե ինչպես են ուժերը վերականգնվում, իսկ դա շատ կարևոր է գլխուղեղի ուռուցքի դեմ պայքարելու համար:
Հաջորդ շաբաթվա սկզբին Պլատոնը մեկ տարեկան կդառնա: Բժիշկները պնդում են, որ Ժաննայի առողջությունը վերականգվել է նոր նանովակցինայի շնորհիվ:
Ներկա պահին երգչուհուն բուժող բժիշկները վստահ են, որ ուռուցքը անպայման կփոքրանա:












































