Եգիպտոսի ուժային կառույցների աշխատակիցները 35 մարդու են ձերբակալել, որոնց կասկածում են չորեքշաբթի օրը Կահիրեում իրականացված ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար: Այս մասին հաղորդել է «Ալ-Ահրամ» ինտերնետ-պորտալը:
Պորտալի տվյալներով՝ ենթադրյալ հանցագործների հետքերին իրավապահներին օգնել են դուրս գալ արտաքին հսկիչ տեսախցիկները, որոնք տեղադրված են եղել պայթյունների շրջանում: Ներկայումս ձերբակալվածներին հարցաքննում են:







































