Նյու Յորքի բնության պատմության թանգարանը առաջարկում է վիրտուալ ճանապարհորդություն կատարել նախապատմական քարանձավներով:
Այնտեղ բացվում է ինտերակտիվ թանգարան՝ նվիրված պտերոզավրերի կյանքին:
Ինչպես հայտնում է Reuters-ը, ցուցադրության համար հավաքված են հնագիտական բացառիկ գտածոներ, թևավոր սողունների կմախքներ ու ոսկորներ, որոնք հայտնաբերվել են Բրազիլիայում, Չինաստանում ու Ռումինիայում, ցուցադրվելու են նաև դրանց մեծությամբ պատրաստված պատճենները:
Ներկայում գիտնականներին հայտնի է պտերոզավրերի ավելի քան 100 տեսակ, որոնք բնակեցրել էին մոլորակը 150 մլն տարվա ընթացքում:
Ցուցադրությունը կբացվի ապրիլի 5-ին ու կշարունակվի մինչև հաջորդ տարվա սկիզբը:










































