Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Չարժե լուրջ ընդունել Հասանովի սպառնալիքը Փաշինյանին, բայց դա չի բացառում պատերազմի սցենարը

Բանավոր «փոխհրաձգությունը» Երևանի և Բաքվի միջև կրկին ակտիվանում է։ Ու կրկին ադրբեջանական կողմից առանձնահատուկ պոռոտախոսությամբ աչքի է ընկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Վերջինս արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» հայտնի արտահայտությանը՝ ասելով, թե «մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում»։

«Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում։ Մենք երազում ենք այդ մասին: Եվ դա տեղի կունենա մոտ ժամանակներում: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան կտա՞ իր խոսքերի համար, թե՞ ոչ»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտարարել է Հասանովը:

Мечтать не вредно!

Վարչապետ Փաշինյանի վերոհիշյալ հայտարարության մասին շատ ենք խոսել։ Այդ հայտարարությունը նա արել էր Ստեփանակերտում ս.թ. օգոստոսի 5-ին ունեցած ելույթի ընթացքում։

Իսկ այս շաբաթվա սկզբին՝ սեպտեմբերի 16-ին, Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսին նա մեկնաբանել է իր այդ հայտարարությունը՝ ասելով, որ եթե ադրբեջանական կողմն այդպես կատեգորիկ է Ղարաբաղի հարցում ու կոմպրոմիս չճանաչող է, ապա մենք էլ կասենք՝ Արցախը Հայաստան է և վե՛րջ։

Կանխատեսելի էր, որ ադրբեջանական կողմի արձագանքը երկար սպասեցնել չի տա։ Ու հիմա Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է, թե իրենք ռազմի դաշտում կպատասխանեն Փաշինյանին։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես Հասանովն է պնդում, երազում է պատասխանել մեզ մարտի դաշտում։ Հայաստանի պաշտպանության նախարարն իր հերթին հեգնում է՝ ասելով, որ երազելը վնաս չի տա։

Անդրադառնալով Հասանովի այս սպառնալիքներին՝ Դավիթ Տոնոյանը հիշեցրել է մեր զինված ուժերի կիրառման ու մեր մտադրությունների վերաբերյալ ամիսներ առաջ իր կողմից արված հայտարարությունը՝ ավելացնելով․ «Երևի ոգևորվել են»։

Արժի՞ լուրջ վերաբերվել Բաքվի սպառնալիքներին

Բայց պե՞տք է արդյոք լուրջ վերաբերվել ադրբեջանական կողմի նմանատիպ սպառնալիքներին։ Հասանովն ըստ էության ասում է, թե իրենք պատրաստվում են պատերազմի ու մոտ ժամանակներում կպատասխանեն հայկական կողմին ռազմի դաշտում։

Ի դեպ, նախորդ անգամ էլ Հասանովը ոգևորվել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ս.թ. մարտի վերջին՝ Փաշինյանի և Ալիևի առաջին պաշտոնական հանդիպման օրը, Նյու Յորքում հնչեցրած այն հայտնի խոսքերից, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի փոխարեն այսուհետ լինելու է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» ձևաչափը։ Այսինքն՝ եթե Ադրբեջանը նոր պատերազմ սկսի, նոր տարածքներ է կորցնելու։ Հասանովը սրան ի պատասխան ասել էր՝ «եթե հայերը անցնեն հարձակման, ես կհանդիպեմ նրան (Դավիթ Տոնոյանին) Երևանում»։

Ֆեյսբուքի հայ օգտատերերն էլ ուղղել էին Հասանովին՝ ավելացնելով, որ եթե իրադարձությունները այդ հունով զարգանան, Հասանովը կհանդիպի Տոնոյանին Երևանում որպես ռազմագերի։

Պետք չէ լուրջ ընդունել, բայց դա չի բացառում պատերազմի սցենարը

Ռազմական փորձագետները, սակայն, լուրջ չեն վերաբերվում Հասանովի սպառնալիքներին և մեզ էլ խորհուրդ են տալիս շատ լուրջ չընդունել նմանատիպ հայտարարությունները։ Մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսքերը՝ ՌԴ-ում լույս տեսնող «Նոր պաշտպանական պատվեր. ռազմավարություններ» ամսագրի գլխավոր խմբագիր, Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերի վերլուծական կենտրոնի թղթակից, ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախ՝ Ադրբեջանը ոչ թե նոր է սկսել պատերազմին նախապատրաստվել, այլ պատրաստվում է վերջին 25 տարիներին ու 25 տարի շարունակ հայտարարում է, թե «վաղը հետ է բերելու իր հողերը»։ Մյուս կողմից էլ՝ պատերազմ սկսող երկիրը սովորաբար դրա մասին չի նախազգուշացնում։

Ներսիսյանը չի կարծում, թե այն սուր հռետորաբանությունը, որ այսօր տեսնում ենք Երևանի և Բաքվի միջև, կարող է ռազմական լուրջ ռիսկեր առաջացնել, առավել ևս, եթե հաշվի առնենք այն, որ պատերազմի սպառնալիքները Բաքվի կողմից նախկինում էլ բազմիցս հնչել են, և բոլորն էլ պիտի որ վաղուց սովորած լինեն դրան։

«Ադրբեջանցիները նույնիսկ հայտարարում էին, թե «Երևանը ադրբեջանական քաղաք է» և այլն, և այլն։ Ընդ որում, նման հայտարարություններ արել է ոչ միայն պաշտպանության նախարարը, այլև Ադրբեջանի նախագահը: Ուստի չեմ կարծում, թե վերոնշյալ հայտարարությունը կարող է ուղղակիորեն կապ ունենալ ռազմական բախման ռիսկերի հետ։ Պետք չէ լուրջ ընդունել նմանատիպ սպառնալիքները։ Բայց դա չի նշանակում, որ պետք չէ պատրաստվել պատերազմի, կամ այն չի կարող վերսկսվել։ Եվ պետք է նկատել, որ վերջին մեկ տարվա ընթացքում նմանատիպ սուր հայտարարություններ ավելի քիչ են եղել, քան նախկինում։ Բայց դա կապված է եղել ադրբեջանական կողմի չարդարացված հույսերի հետ, թե իբր Հայաստանի նոր ղեկավարությունը կարող է ավելի զիջողական լինել Արցախի հարցում, քան նախկին իշխանությունները։ Բայց քանի որ դա տեղի չունեցավ՝ հռետորաբանությունը աստիճանաբար վերադառնում է իր սովորական հունին, և սահմանին էլ սկսել են ավելի հաճախ կրակել։ Եվ սրանք սպասելի պրոցեսներ էին։ Պարզ է, որ հնչեցված սպառնալիքը չի նշանակում, որը վաղը ինչ-որ մեկը պատերազմ կսկսի, բայց ընդհանուր առմամբ դա, առաջին հերթին, մթնոլորտի հարց է, երկրորդը՝ դրանք ավելի շատ քաղաքական հայտարարություններ են։ Անշուշտ, դրանք ոչ մի դեպքում չեն հերքում պատերազմական սցենարի հնարավորությունը։

Պարզապես պետք չէ ուղիղ կապ փնտրել նմանատիպ հայտարարությունների և իրական ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության միջև։ Ադրբեջանն արդեն 25 տարի պատրաստվում է «վաղը հետ բերել իր հողերը»։ Նրանք անընդհատ խոսում են դրա մասին։ Ուստի այնքան էլ ճիշտ չի լինի լրջորեն խոսել այն մասին, որ նրանք վաղը ևեթ կհարձակվեն։ Եվ հետո. նա, ով պատերազմ է սկսում, սովորաբար դրա մասին չի նախազգուշացնում։ Երկրորդն էլ՝ նման հայտարարություններն արդեն սովորական երևույթ են դարձել։ Սա սովորական, այսպես ասած, բանակցային մթնոլորտ է, ուստի չարժի այդ տեսանկյունից մոտենալ նմանատիպ հայտարարություններին», – մեկնաբանեց փորձագետը՝ ավելացնելով, որ իր կարծիքով՝ հակամարտող երկու կողմերի դիրքորոշումների այս «կոշտացումը», որը նկատվում է վերջին շրջանում, մակերեսային է, և դա չի խանգարում, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպեն Մինսկի խմբի ձևաչափով կամ առանց համանախագահների միջնորդության ու խոսեն հիմնախնդրի կարգավորման մասին։

«Բանակցությունների սեղանին էլ շարունակում են մնալ մոտավորապես նույն փաստաթղթերը, և մոտավորապես նույն բանակցություններն են ընթանում։ Այսինքն՝ պետք է հասկանալ, որ հռետորաբանության սրացում նախկինում էլ է եղել, բայց դա ոչ մի կապ չունի բանակցությունների, այսպես ասած, փակ մասի հետ»,- նշեց Ներսիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում