«Մանչեսթեր Յունայթեդ»-ը առաջ է անցել «Բարսելոնա»-ի դեմ պայքարում` Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի իրավունքները ձեռք բերելու համար:
Հիշեցնենք` ՖԻՖԱ-ն արգելել է կատալոնական ակումբին մեկ տարվա ընթացքում տրանսֆերային գործարքներ իրականացնել, ինչը կտրուկ նվազեցնում է «կապտանռնագույններ»-ի` Գյունդողանի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը:
«Բորուսիա»-ն նոր պայմանագիր է առաջարկում Իլկային, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ:







































