Մի քանի տարի առաջ Ուկրաինայում թողարկված «Խարդախը. Տիմոշենկոյի գործը» գրքի օրինակները հետ կկանչվեն վաճառքից ու կայրվեն՝ հայտնում է Ուկրաինայի «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Համապատասխան որոշումն ընդունել է Խարկովի շրջանային դատարանը:
Որոշումն ընդունվել է պատգամավորի օգնական Դմիտրի Իլչենկոյի հայցով: Դատի համար հիմք է դարձել ոչ թե գրքի բովանդակությունը, այլ այն, որ առանց հայցվորի գիտության՝ գրքում ընդգրկվել է նրա լուսանկարը: Այդ լուսանկարում Իլչենկոն պատկերված է եղել Տիմոշենկոյի մասին բուկլետով (պատգամավորի օգնականի խոսքով՝ նա չգիտի, թե երբ և ում ձեռքով է արվել լուսանկարը: Լուսանկարի հետ բերվել է «Երևում է՝ նա այնքան էլ համոզված չէ» գրությունը:
Հայցվորի խոսքով՝ գրքում զետեղված լուսանկարն իրեն բարոյական վնաս է պատճառել: Որպես փոխհատուցում՝ նա պահանջել է 20.000 գրիվեն: Դատարանը նրա պահանջը բավարարել է մասնակիորեն: Թերթի տվյալներով՝ դատարանը հրատարակիչներին ստիպել է 2000 գրիվեն փոխատուցում վճարել:
«Խարդախը. Տիմոշենկոյի գործը» գրքի հեղինակը գերմանացի հրապարակախոս և հրատարակիչ Ֆրանկ Շումանն է:









































