Monday, 29 06 2026
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ

Սահմանադրական դատարանի որոշումից տարբերվող բովանդակությունը հակասահմանադրական է (տեսանյութ)

«Առաջին լրատվական» Realpolitik հաղորդաշարի հյուրն է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Պարոն Զեյնալյան, մենք ականատես ենք լինում մի հետաքրքիր գործընթացի, որի սկիզբը դրվեց երեկ՝ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո, որը հետաքրքիր մեկնաբանությունների տեղիք է տվել. տարբեր գերատեսչություններից, նախարարություններից ներկայացուցիչներ, անձամբ նախարարներ, պատգամավորներ, նաև Սահմանադրական դատարանի անդամը մեկնաբանում են Սահմանադրական դատարանի արձակած որոշումը: Եկեք սկզբից սկսենք:

Դուք՝ որպես պատգամավորների ներկայացուցիչներից մեկն այն խմբի, որ Սահմանադրական դատարանում վիճարկում էր կուտակայինի հատկապես պարտադիրի սահմանադրականությունը, ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ց սկսվեց այս ամբողջ խառնաշփոթը, և արդյոք իրավունք կա՞ր այսքան արագ արձագանքելու՝ մինչև Սահմանադրական դատարանի վերջնական որոշումը: 

– Նախ ասեմ, որ այս որոշմանը, Սահմանադրական դատարանի գործընթացին երևի թե հարյուր հազարավոր մարդիկ էին հետևում: Բոլորը տեղյակ էին, որ Սահմանադրական դատարանի գործընթացն ընթանում է, բոլորը սպասում էին դրան, բոլորի ուշադրության կենտրոնում էր: Ուղիղ եթերով հեռարձակվում էր գործընթացը: Բոլորը սրա մասին էին խոսում, քննարկում էին սոցիալական ցանցերում: Շատ մեծ հետաքրքրություն կար սրա նկատմամբ: Եվ նաև տեսնում էինք գործընթացի զարգացումը:

Մենք վիճարկում էինք այդ պարտադիր բաղադրիչի դրույթները, որոնք հակասում են սեփականության իրավունքի դրույթներին, հակասում են խտրականությունից, խտրականության արգելքից զերծ լինելու դրույթներին, իրավական որոշակիության սկզբունքին, և անկանխատեսելի են, իրենց մեջ ներառում են կոռուպցիոն մեծ ռիսկեր: Այս տեսակետից էինք վիճարկում այս դրույթները: Մեր վստահորդների մասին է խոսքը: Եվ ըստ էության, Սահմանադրական դատարանը մեր այս բոլոր փաստարկները ներառեց որոշման նկարագրական պատճառաբանվածության մասում և դարձրեց Սահմանադրության մեկնաբանություն, իր իրավական դիրքորոշումը: 

Սահմանադրական դատարանի որոշման մեջ արտահայտված  իրավական դիրքորոշումները ենթակա են պարտադիր կատարման, որովհետև սրանք բխում են Սահմանադրությունից, Սահմանադրության մեկնաբանություններն են: Հենց այսպես պետք է ընկալվի և կիրառվի Սահմանադրությունը: Սա ոչ այլ ինչ է, քան մեր դիմումի ամբողջական բավարարում: Իհարկե, Սահմանադրական դատարան դիմել էինք հույսով, բայց մարդիկ այդքան մեծ սպասելիք չունեին Սահմանադրական դատարանից:

Նրանք տատամսում էին, որ հերթական անգամ…

– Նրանք վախենում էին, երերում, որ հանկարծ Սահմանադրական դատարանը սա կարող է համարել Սահմանադրությանը համապատասխան, այլ կերպ ասած` մերժի դիմումը: Ու հանկարծ Սահմանադրական դատարանը դա բավարարում է: Ու շատ մեծ ոգևորություն ծնվեց դրանից: ԱԺ-ի կողմից ընդունված միայն  50-ից ավելի օրենքներում է փոփոխություն կատարվել, մի մասում էլ պիտի կատարվեր, ուղղակի աչքից վրիպել է, չեն կատարել, մի քանի տասնյակ ենթաօրենսդրական ակտեր են ընդունվել սրա հիման վրա: Սա բարդագույն համակարգ է: Նման համակարգեր ներդնելու համար նույնիսկ լեգիտիմ իշխանությունը պետք է ունենա ժողովրդի անվերապահ աջակցությունը, պետք է բոլորը մտնեն այս համակարգի մեջ, և ամեն մեկն առանձին բջջային մակարդակով իրականացնի այս գործընթացը:

Բոլորով պետք է ներդնեինք այս համակարգը, պիտի լծվեինք սրան: Եթե մի մասը սրան հակառակվում է, մյուս մասը չի կարող, ուժերը, ռեսուրսները  չեն բավականացնի պարտադրելու այն, ինչը մյուս մասը չի ուզում: 80 տոկոսը սրան դեմ էր: Այսինքն՝ բացակայում էր հասարակական այս հավատը, փոխադարձ վստահության մթնոլորտը, և ժողովուրդը հանկարծ իրար շնորհավորում էին, ուրախանում, անմիջապես սկսեց տարածվել տեղեկատվությունը: Սա կարելի էր օգտագործել` ժողովրդին ցույց տալու համար, որ նա երկրում նշանակություն ունի, որ նրա հանդեպ վստահություն կա:

Եվ իշխանության ներկայացուցիչների, պատասխանող կողմի առաջին արձագանքները հենց դրա մասին էին վկայում: Օրինակ` Հակոբ Հակոբյանն ասում էր, որ սա պետության հաղթանակն է:

– Այո՛: Նման գործընթացների արդյունքում  ծնված ակտերը ընդհանրապես պետական ինստիտուտների հաղթանակն են: Սա լավատեսական է, գումարային, ինչը պետք էր վերցնել և ավելացնել սրա վրա: Այն երիտասարդները, ովքեր նոր են կյանք մտնում, ովքեր լավատեսություն ունեն, ռոմանտիզմ կա նրանց մեջ, պետք էր այդ ամենը ավելացնել, որպեսզի չհիասթափվեն, որ նրանց ասեն՝  մի՛ լքեք մեզ արտագաղթով կամ ինքնասպանությամբ, որովհետև մենք միասին ենք: Սա պետք է օգտագործել, ինչը կարծում եմ՝ չի արվել, բայց դեռ ուշ չէ անելու համար: Ես ուզում եմ հավատալ, որ սա կարելի է օգտագործել` հասարակական որոշակի խմբակցություն, փոխադարձ հարգանք, վստահության որոշակի մթնոլորտ ձևավորելու համար:

Սահմանադրական դատարանի որոշման 6-րդ կետում ասվում է. «Մի քանի դրույթների բովանդակությունը բացահայտել է Սահմանադրական դատարանը, բացահայտել է դրանց սահմանադրաիրավական բովանդակությունը, ինչպիսի սահմանադրական իրավական իրավունքից բխող բովանդակություն ունեն դրանք»: Ըստ այսմ՝ այս դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը միայն այս կերպ մեկնաբանելու  և կիրառելու պարագայում: Դա նշանակում է, որ դրանից շեղված ձևով մեկնաբանելու, ընկալելու, կիրառելու պարագայում սրանք սահմանադրական չեն: Եվ սրանք իմ մեկնաբանությունները չեն: Սրանք ժամանակին եղել են իմ մեկնաբանությունը, բայց դարձյալ Սահմանադրական դատարանի որոշմամբ…

Օրենքի ուժ են ստացել:

– Սահմանադրական դատարանի որոշմամբ այլ օրենքների մեջ են մտած: Երբ Սահմանադրական դատարանը բացահայտում է բովանդակությունը, պետք է այսպես էլ ընկալվի, և սրանից տարբերվող բովանդակությունն արդեն հակասահմանադրական է, ըստ որի՝ չեն կարող մարդու  կամքից անկախ, նրա կամքին հակառակ նրա սեփականության նկատմամբ սահմանափակումներ իրականացվել: Եվ սա անհապաղ մտել է ուժի մեջ, եթե հետաձգվել է 1-5-րդ կետերի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը, ապա 6-րդ կետի՝ ուժի մեջ մտնելու  ժամկետ չի սահմանում. դա ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում