Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան չի բացառել վրաց-աբխազական հարաբերությունների կարգավորումը.
«Վրացիներն ու աբխազներն այլևս չեն ճանաչում միմյանց, քանի որ արդեն 20 տարի է, ինչ «բաժանված» են։ Մենք պետք է սկսենք ռեալ խոսենք Ռուսաստանի հետ։ Առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման, մեզ համար, բնականաբար, դժվար կլինի Աբխազիա և տարածաշրջան մուտք գործելը։
Աբխազիայի հետ հարաբերություններից բացի, մենք պետք է աստիճանաբար անցնենք արդյունաբերական, առևտրային, ենթակառուցվածքային հարաբերություններին, որոնց մասին խոսում էինք 2005 թվականին: Այն ժամանակ խոսք էր գնում Հայաստանը և Ռուսաստանը միմյանց կապող երկաթգծի աշխատանքների վերսկսման մասին։ Այնպես որ, մենք պետք է շարժվենք նույն սկզբունքներով, ինչպես որ սկսեցինք 2005 թվականին։ Այլ տարբերակ չկա»։