1924թ. ապրիլի 3-ին Նեբրասկա նահանգում ծնվել է ամերիկացի հայտնի դերասան Մառլոն Բրանդոն: Ավարտել է Նյու Յորքի դրամատիկական արվեստի դպրոցը և խաղացել Բրոդվեյում:
Փառքը նրան եկավ Թեննեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկություն» ֆիլմում խաղացած դերից հետո:
8 անգամ ներկայացվել է «Օսկարի», ստացել է 2 «Օսկար», 9 անգամ ներկայացվել է «Ոսկե գլոբուսի», ստացել 2-ը։
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 1999 թվականին հրապարակված՝ բոլոր ժամանակների ամերիկյան ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում Բրանդոն 4-րդ տեղում է։
Մահացել է 2004-ին Լոս Անջելեսում:
Դերասանը նկարահանվել է 46 ֆիլմում: 20-րդ դարի ամենատաղանդավոր դերասաններից մեկի պատմությունը՝ ITAR-TASS-ի տրամադրած լուսանկարներում:







































