Իսրայելի արդարադատության նախարար Ցիպի Լիվնին հանդիպել է Պաղեստինի պատվիրակության ղեկավար Սաիբ Արիկատի հետ՝ երկար տարիների հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ուղիղ բանակցությունները վերսկսելու համար:
«Գլխավոր բանակցողների՝ Ցիպի Լիվնիի և Սաիբ Արիկատի հանդիպումը տեղի է ունեցել Երուսաղեմում՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարտին Ինդիկի նախաձեռնությամբ և միջնորդությամբ՝ հայտնում է Jerusalem Post-ը:
Հանդիպման կոնկրետ արդյունքների մասին չի հաղորդվում:
Իսրայելական և արաբական ԶԼՄ-ները նշում են, որ Իսրայելի և Պաղեստինի վերջին գործողությունները վկայում են խաղաղ գործընթացում լիակատար լճացման, եթե ոչ՝ հետընթացի մասին:
Երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չեղյալ է հայտարարել Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ ավելի վաղ ծրագրված հանդիպումը, երբ Աբասը ՄԱԿ-ի համակարգի 15 ինստիտուտներին անդամակցելու հայտ է ստորագրել:












































