Monday, 13 07 2026
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Ռոբերտ Քոչարյանը հոգեբանի կարիք ունի

«Եթե ես փախչող լինեի, ադրբեջանցիներն այսօր Ստեփանակերտում թեյ կխմեին»։

Կարծում եմ՝ անհրաժեշտություն չկա հատուկ շեշտադրել խոսքերի հեղինակին, քանի որ յուրաքանչյուր ոք միանգամից, առանց որևէ հուշման կարող է գլխի ընկնել, թե ում է պատկանում մտքի այս անգերազանցելի ճեղքումը։ Չգուշակեցի՞ք, դե իհարկե, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, էլ ուրիշ ո՞վ, էլ ո՞ւմ մտքով կանցներ ինքն իրեն մի ամբողջ ազատագրական պայքարի հետ նույնականացնել։

Փաստորեն, Քոչարյանի կարծիքով, ինքն ու Արցախը մեկ են՝ անխառն ու անշփոթ, Քոչարյանը Արցախն է, իսկ Արցախն էլ՝ Քոչարյանը, երկու մարմիններ, բայց մեկ հիպոստաս ու մեկ գիտակցություն։ Պարզապես ուրիշ բացատրություն չկա ու չի կարող լինել, քանի որ եթե չլիներ Քոչարյանը, ապա տրամաբանորեն չէր լինի նաև Ղարաբաղյան շարժումը, այսինքն՝ երկրորդ նախագահը պատճառն է, իսկ ինքնորոշված Արցախը այդ պատճառի հետևանքը։

Լա՛վ, սրամտությունները թողնենք մի կողմ ու փորձենք հասկանալ, թե այդ ո՞ր մոծակն է կծել Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահին։ Իհարկե, Արցախը փրկած լինելու գայթակղությունը շատերին է կծել, ու այդ խայթոցից շատերն են կորցրել բանականությունն ու ընդհանրապես մարդեղությունը, քանի որ հայկական միջավայրում փրկել նշանակում է տիրապետել, իսկ տիրապետելու հաջորդ աստիճանը սեփականաշնորհումն է՝ բնականաբար մարդկային կյանքերի և հոգիների սեփականաշնորհումը։

Փաստորեն իր անձը ազատագրական շարժման հետ նույնականացնող Քոչարյանը, միևնույն ժամանակ, ինքն իրեն միահյուսում ու ձուլում է նաև պետության գաղափարի հետ։ Փրկել Արցախը նշանակում է նաև կյանք տալ Հայաստանին, այսինքն` բանից պարզվում է նա ոչ միայն Ստեփանակերտի փրկիչն է, այլ նաև Երևանին կյանք պարգևողը։ Ահա այս ձևակերպման մեջ է թաքնված հայկական երկու հանրապետություններին միաժամանակ իշխելու միջնադարյան մոլուցքը։ Դրա աղբյուրը փրկագործական առաքելությունն է, ինչպես նաև պատերազմին մասնակցելու փաստը ժողովրդի վրա էժանով խուրդելու պատրաստակամությունը։

Շարադրանքի տրամաբանության համատեքստում արժե նկատել, որ պարոն Քոչարյանը հոգեբանի կարիք ունի։ Արդարադատության նախարարին հորդորում եմ համապատասխան պայմաններ ստեղծել, որպեսզի մասնագետները կարողանան պարբերաբար այցելել երկրորդ նախագահին։ Բնականաբար, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց ծաղրելու արատավոր պրակտիկան խորթ է մեր խմբագրությանը։

Ընդհակառակը՝ մենք ՀՀ երկրորդ նախագահին օգնելու և աջակցելու միտում ունենք, քանի որ համանման մտապատրանքներով տառապող անհատը լրջագույն սպառնալիք է ինչպես հանրության, այնպես էլ ինքն իր համար։ 21-րդ դարում պետության և հանրույթի հետ միջնադարյան սեփականատիրոջ դիրքերից փոխհարաբերվելը կարող է ինքնախեղման պատճառ դառնել։ Իրականության և մարդկային գիտակցության անհամապատասխանությունը լրջագույն կոնֆլիկտ է, որը շարքից հանում է յուրաքանչյուր անհատի։ Առողջություն և հոգևոր ներդաշնակություն ենք մաղթում պարոն Քոչարյանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում