Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղում հաղթանակ տանելուց հետո Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն կոչ է արել չշտապել եզրակացություններ անել:
Հիշեցնենք` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակներում կայացած հանդիպմանը «արքայական ակումբ»-ն առավելության է հասել 3:0 հաշվով, իսկ Իսկոն բացել է հաշիվը:
«Իհարկե, հիանալի հաշիվ գրանցվեց, մանավանդ եթե հաշվի առնենք, որ մենք գոլ բաց չենք թողել: Արժանի էինք հաղթանակի և Դորտմունդ կմեկնենք երեք գնդակի առավելությամբ: Բայց նախորդ տարի ոչ ոք չէր կարող մտածել, որ Մադրիդը 1:4 հաշվով կպարտվեր Դորտմունդում: Եկեք սպասենք պատասխան հանդիպմանը, որը մենք պարտավոր ենք հաղթել»- ասել է Իսկոն:








































