ԱՄՆ-ն անհանգստացած է ՄԱԿ-ում Իրանի նոր մշտական ներկայացուցչի պաշտոնում դիվանագետ Համիդ Աբու Թալեբիի հնարավոր նշանակմամբ, ով 1979 թվականին եղել է Թեհրանում ամերիկացի դիվանագետներին պատանդած կազմակերպության շարքերում: ԱՄՆ-ի անհանգստության մասին լրագրողներին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Մենք ներկայում ուշադիր ուսումնասիրում ենք այդ գործը և մեր լուրջ անհանգստությունն ենք հայտնել Իրանի կառավարության հնարավոր նշանակման առնչությամբ»,- ասել է Հարֆը:
Հարֆը հրաժարվել է պատասխանել հարցին՝ պատրա՞ստ է Պետդեպը բավարարել Թալեբիին ԱՄՆ մուտի այցագիր տրամադրելու հայցը: Նա միայն նշել է, որ ԱՄՆ-ը պարտավորություններ ունի ՄԱԿ-ի կենտրոնակայանի մասին համաձայնագրի շրջանակում:












































