Երևանում Ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցում՝ թիվ 164 դպրոցի և թիվ 103 մանկապարտեզի բաժանարար հատվածում գտնվող ֆուտբոլի դաշտում դարպասաձողից տղամարդու դի կա կախված:
Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանները, քննիչներն ու փրկարարները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված քաղաքացի է: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։