Գլենդելում ապրող 25-ամյա Թանգիկ Խուդավերդյանը վրաերթի ենթարկել իր նախկին ընկերոջը, որն իրեն թույլ էր տվել անպարկեշտ արտահայտություններ անել Թանգիկի հասցեին: Այս մասին հաղորդում է The GlendaleNewsPress-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ոստիկանությունում հայտնել են, որ Թանգիկը 30 կմ/ժ արագությամբ վրաեթրի է ենթարկել կղմինդրե պատի վրա նստած նախկին ընկերոջը՝ Լյուդվիգ Ղարաբեիգիին, որը տեղափոխվել է հիվանդանոց: Այստեղ բժիշկներն ախտորոշել են կյանքի համար սպառնալիք չներկայացնող վնասվածքներ ոտքերի և մեջքի շրջանում:
Նշվում է նաև, որ երբ Թանգիկը մի անգամ հարվածել է Ղարաբեիգիին, նա վեր է կացել և հեռախոսով նկարահանել է մեքենան և համարանիշը, որից հետո երիտասարդ կինը նրան երկրորդ անգամ է վրաերթի ենթարկել:
Ոստիկանությունը Խուդավերդյանին ձերբակալել է տանը՝ հայտնաբերելով մատնահետքեր և ոտնահետքեր նրա մեքենայի վրա: Իր գործողությունները կինը բացատրել է նրանով, որ նախկին ընկերը վիրավորել է իր մորը, և ինքը մեքենան կանգնեցրել է «նրա ոտքի մոտ»:





































