Չնայած Սահամանդրական դատարանը՝ ի դեմս մամուլի ծառայության, ինչպես նաև իրավաբանական վարչության պետի «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հրաժարվեցին պատասխանել մեր հարցին, թե «Պարտադիր կուտակայինի մասին» օրենքը մնո՞ւմ է ուժի մեջ, թե ոչ՝ հայտարարելով, որ Գագիկ Հարությունը հարցազրույց է տալու «Հայլուրին», ՍԴ մեր աղբյուրները նշում են, որ «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը կասեցված է: Անկախ այն հանգամանքից, որ ՍԴ-ն որոշման 7-րդ կետով մինչև սեպտեմբերի 30-ը «Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել»՝ պնդում է ՍԴ մեր աղբյուրը:
Նշենք, որ ՍԴ կայացրած որոշումը արդեն տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մամուլում հայտարարել է, թե հակասահմանադրական ճանաչված դրույթները գործելու են մինչև սեպտեմբեր և որ գանձումները պետք է արվեն:
Ստացվում է՝ արդարադատության նախկին նախարարը շտապել է իր եզրահանգումներում:







































