Ձեռնարկատեր Քայլի Ջեները Instagram- ի իր էջում լուսանկար է հրապարակել իր քրոջ՝ Քիմ Քարդաշյանի հիմնադրած Skims ապրանքանիշի ներքնազգեստով, և իրարամերժ արձագանքների է արժանացել։
Լուսանկարում Քայլին հայելու առջև ցուցադրում է սև ուղղիչ կոմբինեզոն: Նրա բաժանորդներից ոմանք վրդովվել են, որ նա գովազդում է իր քրոջ ապրանքանիշը: «Ձեր երկրպագուները հավատարիմ են ձեզ և չեն ցանկանում գումար ծախսել ձեր գովազդած ապրանքանիշի վրա»,- ասել է նրանցից մեկը: «Քիչ հավանական է, որ մենք բոլորս դրանով նույն տեսքն ուենանք, ինչ դու»,- գրել է մեկ ուրիշը:
https://www.instagram.com/p/B2VCQfqH69P/?utm_source=ig_embed